Արցախից Երևան տեղափոխված տղամարդու վիրահատությունը բարեհաջող է անցել

Արցախից Երևան տեղափոխված բուժառուի վիրահատությունը բարեհաջող է անցել: Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

«Սրտային պաթոլոգիայով պացիենտի աորտոկորոնար շունտավորումն ավարտվել է բարեհաջող։ Նա տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք, առողջական վիճակը մասնագետները կայուն են գնահատում»,– ասված է հաղորդագրությունում:

Դեկտեմբերի 19-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ Արցախից Հայաստան էր տեղափոխվել առողջական խնդիրներ ունեցող մի տղամարդ (1960 թվականին ծնված)։

Նա սրտի բաց վիրահատության կարիք ուներ։

Sputnik Արմենիա