2022-12-21 18:16
Լրատվական գործակալություններ
ԱԺ-ն ընտրեց Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն և վարչական պալատների դատավորներ
Ազգային ժողովում նիստում հրապարակվել են Վճռաբեկ դատարանի դատավորների ընտրության գաղտնի քվեարկության արդյունքները:
Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորի պաշտոնում ընտրվել է Արման Թովմասյանը։ Միաձայն կողմ է քվեարկել 70 պատգամավոր։
Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի դատական կազմի դատավորի պաշտոնում ընտրվել է Դավիթ Վեքիլյանը: Միաձայն քվեարկել է 69 պատգամավոր։
Իսկ Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի քաղաքացիական գործերի քննության դատական կազմի դատավորի պաշտոնում ընտրվել է Արման Կուրեխյանը:
Yerevan Today