Շոյգու․ Ուկրաինային զենք մատակարարելու համար 27 երկիր արդեն ծախսել է 97 մլրդ դոլար
Ուկրաինայի զինված ուժերը զգալի կորուստներ են կրել, ոչնչացվել է սպառազինության և տեխնիկայի զգալի մասը, որը Կիևն ունեցել է ռուսական հատուկ գործողության սկզբում։ Այս մասին հայտարարել Է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն , հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։
Նրա խոսքով՝ կորուստները լրացնելու համար ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ի երկրները մի քանի անգամ ավելացրել են ռազմական օգնությունը Կիևի ռեժիմին։ «Ուկրաինային զենք մատակարարելու համար 27 երկիր արդեն ծախսել է 97 միլիարդ դոլար։ Դրա մի մասը ահաբեկիչների ձեռքում է և տարածվում է ամբողջ աշխարհում։ Հայտնի չէ, թե վաղը ում ձեռքում կհայտնվի Ուկրաինայից զենքը»,-ասել է Շոյգուն։
Նա նշել է, որ Ուկրաինայում հակամարտության պատճառը 2014 թվականին Արևմուտքի կողմից ֆինանսավորվող Կիևի պետական հեղաշրջումն է, որը իշխանության բերեց հակառուսական ուժերին: «Տիկին Մերկելի, Պորոշենկոյի և այլ քաղաքական գործիչների՝ Մինսկի համաձայնությունների իրական նպատակների վերաբերյալ բացահայտումներից հետո բոլորի համար ակնհայտ դարձավ, որ Ռուսաստանը չէ, որ հակամարտության աղբյուր է Ուկրաինայում։ Պատճառը 2014 թվականին Կիևում Արևմուտքի կողմից ֆինանսավորվող պետական հեղաշրջումն էր, որը իշխանության բերեց հակառուսական ուժերին և բաժանեց եղբայրական ժողովուրդներին։ Դա զինված դիմակայություն հրահրեց Դոնբասում»,-ասել է նա։
News.am