Ռուսաստանն ու Հնդկաստանը սկզբունքորեն հրաժարվում են եվրոն և դոլարը փոխադարձ առևտրում օգտագործելուց

Ռուսաստանն ու Հնդկաստանը սկզբունքորեն հրաժարվում են եվրոն և դոլարը փոխադարձ առևտրում օգտագործելուց։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է ԱԳՆ երկրորդ վարչության տնօրեն Զամիր Քաբուլովը։

«Մենք սկզբունքորեն հեռանում ենք դոլարից և եվրոյից, պետք է անցնել ազգային արժույթներին»,- ասել է նա։

Քաբուլովը հստակեցրել է, որ լիարժեք անցման համար անհրաժեշտ է լուծել առևտրային գործողությունների անհավասարակշռության խնդիրը։ Հնդկաստանը Ռուսաստանից հինգ անգամ ավելի շատ է գնում, քան վաճառում է։ Դիվանագետի խոսքով, մասնագետները ներկայումս փոխզիջում են փնտրում այս հարցում։

2022 թվականի ապրիլին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է շուկան ազգային արժույթներով հաշվարկների անցման համար նախապատրաստելու անհրաժեշտության մասին։ Նա բացատրել է, որ այս կերպ ցանկացած արժույթ կարելի է ազատ և ցանկացած գումարով փոխանակել ռուբլով։

Նոյեմբերի սկզբին Հնդկաստանի կառավարությունը թույլատրել է միջազգային առևտրային հաշվարկները հնդկական ռուփիով՝ արտահանումը խթանելու համար: Սեպտեմբերին The Economic Times-ը հայտնել էր, որ Հնդկաստանը կսկսի առևտուրը Ռուսաստանի հետ ռուփիով, Հնդկաստանի պետական բանկը (SBI) համաձայնել է հեշտացնել առևտրային գործարքները ռուս գործընկերների հետ ազգային արժույթով:

News.am