Արտակ Բեգլարյանը դադարեցնում է նստացույցը

Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը դադարեցնում է Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի առջև նստացույցը: Տեղեկությունը նա հայտնեց ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ։

Նա հայտարարել է, որ ամեն երեկո ժամը 19:00-ից հավաքվելու են ՄԱԿ-ի գրասենյակի առջև, մտքերի փոխանակում են անելու, նորություններով են կիսվելու և ծրագրելու են առաջիկա անելիքները։ Նա հավելել է, որ օրվա ընթացքում էլ յուրաքանչյուրը կիրականացնի իր աշխատանքային պարտականությունները:

«Դրան զուգահեռ մենք հորդորում ենք բոլոր նախաձեռնող խմբերին ու անձանց չդադարեցնել բողոքի ակցիաները, գտնել ոչ ստանդարտ, կրեատիվ լուծումներ և հնարավորինս ակտիվորեն ձայնը բարձրացնել: Նաև պետք է հաշվի առնել, որ միջազգային կազմակերպությունները, դեսպանատներն ամսի 24-ից գտնվելու են արձակուրդում, նաև դրանով դժվարանում են պայքարի այս ձևերը իրենց արդյունավետության տեսանկյունից»,- ընդգծեց Բեգլարյանը։

Sputnik Արմենիա