ԳԱԼԱՊԱԳՈՍՅԱՆ ԿՂԶԻՆԵՐՈՒՄ ԱՆՀԵՏԱՑՈՂ ՎԱՐԴԱԳՈՒՅՆ ԻԳՈՒԱՆԱՅԻ ՊՈՊՈՒԼՅԱՑԻԱ ԵՆ ՀԱՅՏՆԱԲԵՐԵԼ
Գալապագոսյան կղզիներում հայտնաբերել են երիտասարդ անհետացող վարդագույն իգուանայի պոպուլյացիա, որն ապրում է Էկվադորյան արշիպելագի միակ կղզում՝ առաջին անգամ այն բանից հետո, երբ այդ տեսակը հայտնաբերվել է ընդամենը մի քանի տասնամյակ առաջ, հայտնում է CNN-ը:
Իգուանան, որը գտնվում է Գալապագոսյան Իսաբելա կղզու վրա գտնվող Վոլկ հրաբխի լանջերին, համարվում է անհետացման սպառնալիքի տակ գտնվող, և, ըստ հաշվարկների, մնացել է ընդամենը մի քանի հարյուր արարած:
«Այս հայտնագործությունը նշանակալի քայլ է դեպի առաջ, որը թույլ է տալիս գծել վարդագույն իգուանայի փրկության ճանապարհը»,- ասել է Գալապագոսի ազգային պարկի տնօրեն Դենի Ռուեդան:
Իգուանաները, որոնց երկարությունը կարող է հասնել մինչև 47 սանտիմետրի, ազգային պարկի ռենջերների կողմից առաջին անգամ հայտնաբերվել են 1986 թվականին: Սակայն տասնամյակներ են պահանջվել, որ գիտնականները վարդագույն իգուանային առանձին տեսակ ճանաչեն:
Ըստ ազգային պարկի ներկայացուցիչների՝ նրանց բնակչությանը սպառնում են կղզի ներմուծված տեսակները, հատկապես՝ կրծողները։