«Հրապարակ»․ ՔՊ-ՈՒՄ ԾԱՆՐ ԵՆ ՏԱՆՈՒՄ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՎԵՐՋԻՆ՝ ԱՊԱԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒՄՆԵՐԸ

«Քաղաքացիական պայմանագրում» ծանր են տանում վերջին՝ ապակուսակցական նշանակումները։ Այս մասին գրում է «Հրապարակ» օրաթերթը։

Նախ պաշտոնից ազատվեց ՔՊ-ական փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը, ապա նշանակվեց նախկինների կադր, անկուսակցական Տիգրան Խաչատրյանը։

«Մինչդեռ այդ պաշտոնի վրա աչք ունեին կուսակցության վետերանները՝ Արայիկ Հարությունյանը և Ռոմանոս Պետրոսյանը»,–գրում է թերթը։

Ֆինանսների նախարարի պաշտոնին էլ նշանակվեց անկուսակցական Վահե Հովհաննիսյանը։ ԿԳՄՍ նախարար նշանակվեց ՔՊ-ի հետ կապ չունեցող Ժաննա Անդրեասյանը։

«Հրապարակը» հիշեցնում է, որ անցյալում անգամ սահմանադրորեն անկախ մարմիններն ու դատարաններն էին համալրում ՔՊ-ականներով` ԿԸՀ ղեկավար Վահագն Հովակիմյանին, ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանին կարգելով։

«ՔՊ-ում կարծում են, որ Փաշինյանը հիասթափվել է կուսակիցներից»,–գրում է թերթը:

Sputnik Արմենիա