2022-12-22 13:57
Լրատվական գործակալություններ
Քերոբյան․ Վերին Լարսում ծանրաբեռնվածությունը թուլացել է, հերթերն աննշան են
Վերին Լարսում ծանրաբեռնվածությունը թուլացել է, հերթերն աննշան են։Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
Նրա խոսքով` Լարսում տեղադրվել են ռենտգեն սարքավորումներ, նոր լրացուցիչ անցակետեր են բացվել։
«Եթե նախկինում հայկական բեռներով օրական 200 բեռնատար էր անցնում, ապա այժմ Լարսով անցնում է մոտ 350 մեքենա, հերթերը գրեթե վերացել են», - նշեց Քերոբյանը։
Նշենք, որ Վերին Լարսով անցնող և Հայաստանն ու Ռուսաստանը կապող միակ ցամաքային ռազմավարական ճանապարհը ձմռան շրջանում պարբերաբար փակվում է եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով, և բեռնափոխադրողները ստիպված են լինում շաբաթներով հերթում կանգնած սպասել ճանապարհի բացմանը։
Sputnik Արմենիա