2022-12-22 16:17
Լրատվական գործակալություններ
Պուտինը բավարարել է գործարար Ռուբեն Վարդանյանի՝ ՌԴ քաղաքացիությունից դուրս գալու դիմումը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը բավարարել է գործարար Ռուբեն Վարդանյանի՝ ՌԴ քաղաքացիությունից դուրս գալու դիմումը։ Փաստաթուղթը հրապարակվել է հինգշաբթի իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում:
«Բավարարել հետևյալ անձի՝ Ռուսաստանի Դաշնության քաղաքացիությունից դուրս գալու մասին դիմումը՝ Ռուբեն Կառլենի Վարդանյան (ծնվ․ 1968 թվականի մայիսի 25-ին Հայաստանում)»,-ասվում է ՌԴ նախագահի հրամանագրի տեքստում:
Սույն հրամանագրով բավարարվել է նաև գործարար Կոնստանտին Սիդորովի՝ ՌԴ քաղաքացիությունից դուրս գալու դիմումը։
Սեպտեմբերին Ռուբեն Վարդանյանը հայտնել է Ռուսաստանի քաղաքացիությունից հրաժարվելու և Արցախ տեղափոխվելու մտադրության մասին։
News.am