2022-12-22 20:00
Լրատվական գործակալություններ
Ալիևը Նախիջևանում լիազոր ներկայացուցիչ է նշանակել
Իլհամ Ալիևը հրամանագիր է ստորագրել՝ Ֆուադ Նաջաֆլին Նախիջևանում Ադրբեջանի նախագահի լիազոր ներկայացուցիչ նշանակելու վերաբերյալ։
Փաստաթղթի համաձայն՝ Ադրբեջանի նախագահի ներկայացուցիչը անմիջականորեն ենթարկվելու է երկրի ղեկավարին։ Ըստ հրամանագրի՝ կենտրոնական և տեղական գործադիր իշխանություններն ու պետական այլ կառույցներ իրենց գործունեությունը պետք է իրականացնեն Նախիջևանի ինքնավար հանրապետությունում՝ համաձայնեցնելով նախագահի ներկայացուցչի հետ։
Նախկինում Նաջաֆլին եղել է Սումգայիթի տեխնոլոգիական պարկի դիտորդական առաքելության անդամ, ինչպես նաև աշխատել է PASHA Holding-ում։
News.am