2022-12-23 12:54
Լրատվական գործակալություններ
Ջիմ Պատերսոնը Լաչինի միջանցքի շարունակվող շրջափակումն Ադրբեջանի կողմից անվանել է «անխիղճ»
Կալիֆորնիայի Օրենսդիր ժողովի անդամ և Ֆրեզնոյի նախկին քաղաքապետ Ջիմ Պատերսոնը Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շարունակվող շրջափակումն անվանել է «անխիղճ» և կոչ է արել դադարեցնել այն։
«Հայաստանի ժողովրդին անհրաժեշտ է, որպեսզի մենք դատապարտենք Ադրբեջանի գործողությունները։ Նա փակել է գլխավոր ճանապարհը՝ Արցախի 120 հազար բնակիչներին զրկելով դեղեր և սննդամթերք ստանալու հնարավորությունից։ Դա անխղճություն է և պետք է դադարեցվի»,- Թվիթերում գրել է Պատերսոնը։
News.am