Հունանյան․ Լաչինի միջանցքի շրջափակումը Ադրբեջանի կողմից նախապես ծրագրված գործողություն է

Ադրբեջանի գործողությունների համակարգված բնույթը, այդ թվում ՝ նախորդ միջադեպերը, որոնք ուղղված են քաղաքացիական բնակչության և կրիտիկական ենթակառուցվածքների օբյեկտների դեմ, ևս մեկ ապացույց է այն բանի, որ Լաչինի միջանցքի շրջափակումը Ադրբեջանի կողմից նախապես ծրագրված գործողություն է։ Այս մասին թվիթերյան էջում գրել է Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը։

Ըստ մասուլի խոսնակի՝ շրջափակման նպատակը քաղաքացիական բնակչությանը վնաս հասցնելն ու Լեռնային Ղարաբաղում լայնածավալ հումանիտար ճգնաժամ ստեղծելն է։

Sputnik Արմենիա