Սոս ՀԱԿՈԲՅԱՆ. ՊԵՏՔ Է ԿԱՐՈՂԱՆԱՆՔ ԱՐԺԱՆԻ ԼԻՆԵԼ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆԸ

«Հայրենիք» կուսակցության անդամ Սոս Հակոբյանը գրում է. «Ինչքան Նիկոլ Փաշինյանը երկար լինի ՀՀ ղեկավար, այնքան Հայաստանի անկախ լինելու հեռանկարը մթագնելու է։

Կա մի կեղծ պատկերացում, որ Ն.Փ.-ն և ՔՊ-ն ռուսներին չորելով, բոլորին խաբել-գցելով, երկիրը մաս-մաս հանձնելով և մաշելով լուծում են մի կարևորագույն խնդիր. նրանք փորձում են այս դաժան աշխարհում պահպանել Հայաստան պետության անկախությունը և ինքնիշխանությունը։

Ինչու՞ է այս պնդումը բացարձակապես հիմնազուրկ.

անկախություն ունենալը ոչ թե պահի տակ կայացվող որոշում է, այլ՝ նվազագույն կարողություններ սեփական տարածքում իշխանություն ունենալու, կարգ ու կանոն հաստատելու և այն պաշտպանելու օտարների հավակնություններից։ Նորից եմ ասում՝ անկախությունը սերում է քո հնարավորություններից և կարողություններից, այլ ոչ թե հայտարարություններից և ցանկություններից։

Ժամանակակից Հայաստանի Հանրապետությունը իր կարողությունները և ստրատեգիական հնարավորությունները այն եռանդով ու արագությամբ է մաշում, որ մի քանի տարի անց մենք ոչ թե կանգնած ենք լինելու անկախությունը պահպանել-չպահպանելու ընտրության առաջ, այլ՝ ընտրության թե, որ երկրի՝ Թուրքիայի, Ռուսաստանի, թե օրինակ՝ Իրանի կազմում մնալ որպես հայկական մշակույթային միավոր։ Խնդիրն այն է, որ մենք կարող ենք կանգնել նման հարցի առաջ, քանի որ կունենանք 0 հնարավորություն այլ սցենարի և 0 ժամանակ այդ հնարավորությունների վերգտնման համար։

Հետևաբար, ինչքան շուտ Ն.Փ.-ն և իր թիմը հեռացվի իշխանությունից, այնքան շատ ժամանակ կունենանք վերակազմակերպվելու, մեր ուժերը կենտրոնացնելու և անկախության համար աշխատանք տանելու համար։

Պետք է կարողանանք արժանի լինել անկախությանը»։

Panorama.am