2022-12-24 15:43
Լրատվական գործակալություններ
Պուտինն ու Ալիևը հեռախոսով քննարկել են պայմանավորվածությունների գործնական իրականացման հարցերը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև տեղի է ունեցել հեռախոսազրույց։ Այդ մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցի ընթացքում շնորհավորել է Ալիևին ծննդյան օրվա առթիվ։
Արծարծվել են նաև Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև եռակողմ պայմանավորվածությունների գործնական իրականացման որոշ հարցեր՝ մասնավորապես՝ ադրբեջանա-հայկական սահմանի անվտանգության ապահովման հետ կապված։
Panorama.am