2022-12-26 09:44
Լրատվական գործակալություններ
Դունյա Միյատովիչը հայտարարել է Լաչինի միջանցքը բացելու անհրաժեշտության մասին
Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հարցերով հանձնակատար Դունյա Միյատովիչն իր Twitter-ի էջում գրել է Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժն անհապաղ վերականգնելու անհրաժեշտության մասին։
«Լաչինի միջանցքի հասարակական կարգի ու անվտանգության ապահովման համար պատասխանատու անձինք պետք է ձեռնարկեն բոլոր անհրաժեշտ քայլերը` ճանապարհով տեղաշարժն անհապաղ վերականգնելու համար»,– գրել է նա։
Դունյա Միյատովիչը հավելել է, որ այդ քայլը պետք է արվի Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի վատթարացումը կանխելու համար։
Sputnik Արմենիա