2022-12-26 13:00
Լրատվական գործակալություններ
Գրիգոր Մինասյանը նշանակվել է արդարադատության նախարար
ՀՀ նախագահի հրամանագրով Գրիգոր Մինասյանը նշանակվել է արդարադատության նախարար, տեղեկանում ենք նախագահի պաշտոնական կայքից։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի` Գրիգոր Մինասյանին նշանակել արդարադատության նախարար»,–ասված է նախագահի հրամանագրում։
Sputnik Արմենիա