2022-12-26 16:34
Սեփ․Տեղ․
0
ՀԿԵ-Ն ԱՄԱՆՈՐՅԱ ՏՈՆԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ Է ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Դեկտեմբերի 26-ին Երևանի երկաթուղային կայարանում «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության աշխատակիցների երեխաներին Ամանորի կապակցությամբ շնորհավորեցին «Կախարդական գնացքով» ժամանած Ձմեռ Պապն ու Ձյունանուշը:
Ընկերության աշխատակիցների շուրջ 350 երեխաների համար կայարանի շենքում կազմակերպվել էր տոնական համերգ և ներկայացում հեքիաթային հերոսների և անիմատորների մասնակցությամբ: Երեխաները նվերներ ստացան Ձմեռ պապից և «ՀԿԵ» ընկերությունից:
Նշենք, որ ամանորյա տոներին ՀԿԵ-ն կաշխատի սովորական ռեժիմով։ Դեկտեմբերի 31-ի լույս հունվարի 1-ի գիշերը կգործի Երևան-Թբիլիսի-Երևան միջազգային գնացքը, ինչպես նաև կգործեն մերձքաղաքային էլեկտրագնացքները ։ Հունվարի 1-ից բնականոն ռեժիմով կապահովվեն նաև բեռնափոխադրումները։