Դմիտրի Մեդվեդևը ՌԴ ռազմարդյունաբերական հանձնաժողովի ղեկավարի առաջին տեղակալն է դարձել

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փոփոխություններ է արել ՌԴ ռազմարդյունաբերական հանձնաժողովի կազմում` ներառելով ՌԴ ԱԽ ղեկավարի տեղակալ Դմիտրի Մեդվեդևին։

Մեդվեդևը հանձնաժողովի ղեկավարի առաջին տեղակալ է նշանակվել։ ՌԴ նախագահի համապատասխան հրամանագիրը հրապարակվել է իրավական տեղեկատվության հարթակում։

Ռազմարդյունաբերական հանձնաժողովի կազմում է ընդգրկվել նաև ԱԻՆ ղեկավար Ալեքսանդր Կուրենկովը։ Հանձնաժողովը գլխավորում է ՌԴ նախագահը։

«ՌԴ ռազմարդյունաբերական հանձնաժողովի կազմում կատարել հետևյալ փոփոխությունները` ներառել ՌԴ ԱԽ նախագահի տեղակալ Մեդվեդև Դ.Ա.–ին (հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ), ՌԴ քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների և բնական աղետների հետևանքների վերացման հարցերի նախարար Կուրենկով Ա.Վ.–ին», – ասվում է փաստաթղթում։

Նույն հրամանագրով հանձնաժողովի կազմից հեռացվել է Դաշնային հակամենաշնորհային ծառայության նախկին ղեկավար Իգոր Արտեմևը։

Sputnik Արմենիա