Արցախի ԱՆ․ ԿԽՄԿ-ի Արցախ հասցրած դեղորայքը կբավարարի բուժհաստատությունների 10 օրվա պահանջարկը

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ դեկտեմբերի 25-ին Հայաստանից 10 տոննա հումանիտար բեռ՝ դեղորայք, մանկական կեր, բուժօգնության համար նախատեսված պարագաներ է ուղարկվել Արցախ։

Դեղորայքը բաշխվելու է հանրապետության բուժհաստատություններին՝ բավարարելով 10 օրվա պահանջարկը։

Արցախի առողջապահության նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ Արցախի առողջապահության նախարարությունը բարձր է գնահատում Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամի պայմաններում Կարմի խաչի միջազգային կոմիտեի կողմից ցուցաբերվող աջակցությունն ու արդյունավետ համագործակցությունը: