ՌԴ ԱԳՆ․ Ռուսաստանը կշարունակի ռազմական տեխնիկա արտահանել՝ չնայած ԱՄՆ-ի ճնշմանը

Ռուսաստանը կշարունակի ռազմական արտադրանք արտահանել գործընկեր երկրներ՝ չնայած ԱՄՆ-ի բացահայտ ճնշմանը։ Այս հայտարարությունն արել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքը մեջբերում է նախարարության Telegram–յան ալիքը։

Զախարովայի խոսքով ՝ Ռուսաստանի ԱԳՆ-ն տեսնում է ամերիկյան կառավարության էմիսարների մեծ ակտիվությունը, որոնք ԱՄՆ դեսպանատների միջոցով գործում են նաև օտարերկրյա պետություններում և բացահայտ ճնշում են գործադրում Ռուսաստանի գործընկերների վրա:

Դիվանագետը հավելել է, որ ԱՄՆ-ը Մոսկվայի գործընկերներին կոչ է անում խորհրդային և ռուսական ռազմական տեխնիկան Կիև տեղափոխել արևմտամետ միջնորդների միջոցով։

«Մենք ամբողջ պատասխանատվությամբ հայտարարում ենք, որ Ռուսաստանը անշեղորեն կկատարի իր գործընկերների նկատմամբ բոլոր համապատասխան պարտավորությունները առկա և ապագա նախագծերում»,- ընդգծել են նախարարությունից։

Ավելի վաղ ՌԴ անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել էր, որ երկրի պաշտպանական արդյունաբերությունը կարողացել է համարժեք պատասխան տալ անվտանգության սպառնալիքներին։

Sputnik Արմենիա