2022-12-27 18:56
Լրատվական գործակալություններ
Տոների առթիվ մետրոպոլիտենն աշխատանքներն իրականացնելու է արտակարգ ռեժիմով
Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ` Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենն աշխատանքներն իրականացնելու է արտակարգ ռեժիմով: Այս մասին հայտնում են Երևանի մետրոպոլիտենի մամուլի ծառայությունից։
Մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում կլինեն որոշակի ժամային փոփոխություններ:
Միայն ս․թ․ դեկտեմբերի 31-ին մետրոպոլիտենի աշխատանքները կսկսվեն ժամը 07:00-ից և կավարտվեն 2023 թվականի հունվարի 1-ին՝ ժամը 03:00-ին:
Panorama.am