2022-12-27 19:40
Լրատվական գործակալություններ
ՄԱԿ ՄԻԳՀԳ-ը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում Լաչինի միջանցքի հարցը երկխոսության միջոցով լուծել
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում Լաչինի միջանցքի հարցը երկխոսության միջոցով լուծել։
«Լաչինի միջանցք [Հայաստան/Ադրբեջան]։ Կոչ ենք անում կողմերին չլուծված հարցերը երկխոսության միջոցով լուծել, շտապ ապահովել ազատ և անվտանգ տեղաշարժ, պաշտպանել մարդու իրավունքները և խուսափել քաղաքացիական բնակչության վրա անբարենպաստ հումանիտար ազդեցություններից»,- ասվում է Twitter-ում ՄԱԿ ՄԻԳՀԳ-ի հաղորդագրության մեջ։
News.am