2022-12-28 09:12
Լրատվական գործակալություններ
ԱՄՆ-ում ձնամրրիկի հետևանքով զոհերի թիվը հասել է գրեթե 60-ի
ԱՄՆ-ում ձնամրրիկի հետևանքով զոհերի թիվը հասել է 57-ի, հայտնում է NBC News-ը։
Անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով մահվան դեպքերը հաստատվել են ԱՄՆ-ի 12 նահանգներում, որոնց թվում են Նյու Յորքը, Օհայոն,Կենտուկին, Միսսուրին, Թենեսին և Կանզասը:
«Մենք թունելի վերջում լույս ենք տեսնում, բայց սա դեռ վերջը չէ», —ասել է Նյու Յորք նահանգի Էրի շրջանի ղեկավար Մարկ Պոլոնկարցը։
Անցյալ շաբաթվանից ԱՄՆ-ի մի մասում ուժեղ քամիներ ու ձյան տեղումներ են սկսվել։
News.am