2022-12-28 12:59
Լրատվական գործակալություններ
Արցախի նախագահը ուժային կառույցների ղեկավարներին մի շարք հանձնարարականներ է տվել
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն դեկտեմբերի 28-ին ուժային կառույցների ղեկավարների մասնակցությամբ խորհրդակցություն է հրավիրել, որին մասնակցում էր նաև ԱՀ անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը:
Քննարկվել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով հանրապետությունում ստեղծված իրավիճակում ներքին և արտաքին անվտանգությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:
Տեղի ունեցած շահագրգիռ քննարկումից հետո նախագահ Հարությունյանը ներկաներին մի շարք հանձնարարականներ է տվել դրանց համալիր լուծման ուղղությամբ:
Aysor.am