Անդրեյ Վոլկովը բանակցում է Ռուբեն Վարդանյանի հետ

Այս պահին Արցախի կառավարության շենքում է գտնվում Արցախում ռուս խաղաղապահների հրամանատար Անդրեյ Վոլկովը։

Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնել է Վաղվա Արցախ կուսակցության ղեկավար Տիգրան Պետրոսյանը՝ նշելով, որ բանակցություններ են ընթանում։

Հիշեցնենք, որ նախօրեին մի խումբ արցախցիներ երթով շարժվել էին դեպի Ստեփանակերտի օդանավակայանի շենք՝ պահանջելով հանդիպում Վոլկովի հետ։

Verelq.am