Մեդվեդևը կոչ է արել ՌԴ-ից մեկնած ռուսաստանցիներին թույլ չտալ վերադառնալ և նրանց զրկել վաստակից
Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը տելեգրամյան իր ալիքում հրապարակել է գրառում՝ կոչ անելով բոլորին, ովքեր ռուսական պետության պարտության կոչ են անում՝ անկախ «իրենց արարքների իրավական որակումից», համարել «հասարակության թշնամիներ»։ Ինչպես նշել է քաղաքական գործիչը, արտասահման մեկնած ռուսաստանցիներին , ովքեր նման կոչեր են անում, չպետք է թույլ տալ վերադառնալ երկիր։
«Նման մարդկանց պետք է ամբողջությամբ կտրել մեր երկրում եկամտի աղբյուրներից։ Անբարոյական իրավիճակը, երբ դավաճանները, ովքեր իրենց երկրին պարտություն են ցանկանում և զուգահեռ վաստակում են Ռուսաստանի միջոցով, պետք է մեկընդմիշտ դադարեցնել»,- ասվում է հրապարակման մեջ։
Մեդվեդևը պնդում է, որ «հասարակության թշնամիները» այն «դավաճաններն են, ովքեր այնքան են ատում իրենց երկիրը, որ պարտության և կործանման կոչ են անում»։ «Նույնիսկ եթե այդ անձանց նկատմամբ ոչ ոք վարչական կամ քրեական գործ չի հարուցել»,- հավելել է նա։
News.am