Ռուսաստանի, Սիրիայի և Թուրքիայի պաշտպանության նախարարները բանակցություններ են անցկացրել Մոսկվայում

Ռուսաստանի Դաշնության, Սիրիայի և Թուրքիայի պաշտպանության նախարարները եռակողմ բանակցություններ են անցկացրել Մոսկվայում՝ քննարկելով սիրիական ճգնաժամի լուծման ուղիները։

ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ քննարկվել են սիրիական ճգնաժամի լուծման ուղիները և փախստականների խնդիրը, Սիրիայի տարածքում ծայրահեղական խմբավորումների դեմ պայքարի համատեղ ջանքերը։ Հանդիպումից հետո կողմերը նշել են այս ձևաչափով անցկացվող երկխոսության կառուցողական բնույթը և այն շարունակելու անհրաժեշտությունը՝ հօգուտ արաբական հանրապետությունում և ընդհանուր առմամբ տարածաշրջանում իրավիճակի հետագա կայունացման։

News.am