2022-12-29 09:17
Լրատվական գործակալություններ
Ռուս խաղաղապահները շարունակում են երթևեկությունը վերականգնելու բանակցությունները
Ռուս խաղաղապահների հրամանատարությունը շարունակում է հայկական և ադրբեջանական կողմերի հետ բանակցային գործընթացը՝ Ստեփանակերտ-Գորիս ճանապարհով ավտոմոբիլային տրանսպորտի անխոչընդոտ երթևեկությունը վերսկսելու շուրջ։
ՌԴ ՊՆ-ից հայտնում են, որ երեք երթուղիներով պարեկություն է իրականացվել Մարտակերտի, Մարտունու և Շուշիի շրջաններում։
«Ռուս խաղաղապահների անվտանգությունն ապահովելու և հնարավոր միջադեպերը կանխելու համար անընդհատ փոխգործակցություն է պահպանվում Ադրբեջանի և Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ։
Երեսուն դիտակետերում ռուս խաղաղապահներն իրավիճակի շուրջօրյա դիտարկում և հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկում են իրականացնում»։
News.am