«Հրապարակ»․ ԸՆԴԴԻՄԱԴԻՐՆԵՐԻՆ ՉԵՆ ՀՐԱՎԻՐԵԼ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱԶՄԱԿԵՐՊԱԾ ՏԱՐԵՎԵՐՋՅԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆԸ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր՝ դեկտեմբերի 29-ին, տարեվերջյան ընդունելություն է կազմակերպել, որին ընդդիմադիրները հրավիրված չես։ Այս մասին գրում է «Հրապարակ» թերթը։

«ՔՊ-ական պատգամավորները հաստատել էին, որ հրավիրված են։ Մեզ հետաքրքրում էր, թե ուրիշ ում է հրավիրել ՀՀ նախագահը, որը թվում է՝ ողջ երկրի նախագահն է, այլ ոչ թե միայն իշխող քաղաքական ուժի։ Սակայն պարզվում է, որ Խաչատուրյանը միայն ՔՊ-ականների նախագահն է ընդդիմադիրներից տեղեկացանք, որ իրենք հրավիրված չեն նախագահական։ «Բնականաբար, հրավեր չենք ստացել»,- ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը»,–գրում է թերթն իր այսօրվա համարում։

«Հայաստան» դաշինքից ևս հայտնել են, որ հրավիրված չեն։ «Մինչդեռ նախկինում նախագահականում ոչ միայն ընդդիմությանն էին հրավիրում, այլև հանրային ընդդիմադիր դեմքերի, ընդդիմադիր լրատվամիջոցների ներկայացուցիչների»,–հիշեցրել է թերթը։

ՀՀ Սահմանադրության մեջ գրված է «Հանրապետության նախագահն իր լիազորություններն իրականացնելիս անաչառ է և առաջնորդվում է բացառապես համապետական և համազգային շահերով»։

«Մինչդեռ այսօր ունենք ոչ միայն սուպերվարչապետ՝ անսահմանափակ լիազորություններով, այլև կոնկրետ մեկ կուսակցությանը և գործող վարչապետին ծառայող նախագահ, որը չի ներկայացնում հասարակության շահը»,–գրում է թերթը։

Sputnik Արմենիա