«Հրապարակ»․ ՓԱՇԻՆՅԱՆԸ ՀԱԿՎԱԾ ՉԷ ԻՐ ԸՆԿԵՐ ՎԱՀԵ ՂԱԶԱՐՅԱՆԻՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ ՆՇԱՆԱԿԵԼ
Նիկոլ Փաշինյանը հակված չէ իր ընկեր ոստիկանապետ Վահե Ղազարյանին ներքին գործերի նախարար նշանակել։ Այս մասին գրում է «Հրապարակ» թերթը։
«Փաշինյանը ոչ թե նրա հավատարմությանն է կասկածում, այլ որովհետև նա քաղաքական դեմք չէ, չի կարող այդ մեգանախարարությունը ղեկավարել և խոսել էլ չգիտի, իսկ ՆԳ նախարարը ստիպված է լինելու հարցազրույցներ տալ, ԱԺ հարցուպատասխանին մասնակցել, նախագծեր զեկուցել»,–գրում է թերթը։
Նշվում է, որ չխայտառակվելու համար մտածում են, որ ՔՊ վարչության անդամ Արմեն Փամբուխչյանին նշանակեն։ Թեև նա էլ սուպերնախարարի չի ձգում։
«ՆԳՆ-ի կազմի մեջ կմտնեն ԱԻՆ-ը, ոստիկանությունն ու փրկարար ծառայությունը, որոնց պետերը լինելու են ՆԳ նախարարի տեղակալներ։ Իսկ Վահե Ղազարյանը կշարունակի ղեկավարել ոստիկանությունը»,–գրում է թերթը:
Նշենք, որ դեկտեմբերի 9–ին ԱԺ–ն ըն
Ներքին գործերի նախարարության շրջանակներում ամփոփվելու են երեք ծառայություններ՝ փրկարար ծառայությունը, ոստիկանությունն ու միգրացիայի ու քաղաքացիության ծառայությունը:դունեց ՀՀ ներքին գործերի նախարարություն ստեղծելու օրենքի նախագիծը։