2022-12-29 17:38
Լրատվական գործակալություններ
Բելառուսի ՊՆ-ն հայտնել է, որ ուկրաինական հրթիռն ընկել է Բրեստի մարզի Իվանովո քաղաքի մոտ
С-300 համալիրի ուկրաինական հրթիռն ընկել է Բելառուսի տարածքում՝ Բրեստի մարզի Իվանովո քաղաքի մոտ։ Այս մասին հինգշաբթի ՏԱՍՍ-ին հայտնել են հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից։
«Իվանովոն գտնվում է Բրեստի մարզում»,- նշել է գերատեսչութունը։
Ավելի վաղ հինգշաբթի ԲելՏԱ գործակալությունը հայտնել էր, որ Բելառուսի տարածքում ժամը 10:00-ից 11:00-ն ընկած ժամանակահատվածում С-300 համալիրի ուկրաինական հրթիռ է ընկել։ Դեպքի մասին անմիջապես տեղեկացվել է հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։
News.am