Բենիամին Նեթանյահուն երդվել է որպես վարչապետ
Բենյամին Նեթանյահուն երդվել է որպես երկրի պատմության մեջ ամենաաջակողմյան և կրոնական առումով պահպանողական կառավարության վարչապետ, հայտնում է AP-ն։
Նեթանյահուն երդվել է անմիջապես այն բանից հետո, երբ Քնեսեթը վստահության քվե է հայտնել իր նոր կառավարությանը։
Կոալիցիան, որը բաղկացած է հրեական ծայրահեղ ազգայնական և կրոնական կուսակցություններից, արդեն աննախադեպ բողոք է առաջացրել իսրայելական հասարակության մեջ, ներառյալ երկրի պաշտպանական կառույցները, բիզնեսը, ԼԳԲՏ համայնքը, աշխարհիկ հրեաները և այլք:
Նոր կառավարությունը խոստացել է սահմանափակել երկրի անկախ դատական համակարգի իշխանությունը և ընդլայնել անօրինական բնակավայրերը օկուպացված Արևմտյան ափին, ինչը կխորացնի պաղեստինցիների հետ հակամարտությունը:
Ավելի քան մեկ տարի ընդդիմություն լինելուց հետո Նեթանյահուն վերադարձել է վերջին ընտրություններում, որը հինգերորդն է երկրում չորս տարուց պակաս ժամանակահատվածում, և երկարաձգել է վարչապետի պաշտոնում իր ռեկորդային պաշտոնավարումը:
News.am