2022-12-30 13:22
Լրատվական գործակալություններ
Ադրբեջանն ապատեղեկատվություն է տարածել. ՀՀ ՊՆ–ն հերքում է
Ադրբեջանը շարունակում է սուտ լուրեր տարածել, իբր հայկական կողմը խախտում է հրադադարը հայ–ադրբեջանական սահմանին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
«Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները դեկտեմբերի 29-ին կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, ապատեղեկատվություն է»,–ասվում է ՀՀ ՊՆ հաղորդագրության մեջ:
Sputnik Արմենիա