2022-12-30 18:11
Լրատվական գործակալություններ
Արցախից Երևան տեղափոխված 4 ամսական փոքրիկի առողջական վիճակը կայուն է
Արցախից դեկտեմբերի 24-ին Հայաստան տեղափոխված 4 ամսական փոքրիկի առողջական վիճակը կայուն է։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասացին «Մուրացան» բժշկական կենտրոնից:
«Փոքրիկը շարունակում է ստանալ բուժումները»,- նշեցին հիվանդանոցից:
Հիշեցնենք՝ 4 ամսական փոքրիկը Արցախի «Արևիկ» բուժմիավորումից Հայաստան էր տեղափոխվել Կարմիր Խաչի միջնորդությամբ և ուղեկցությամբ։ Եվս մեկ պացիենտ ավելի վաղ էր տեղափոխվել Հայաստան։ Դեկտեմբերի 12–ից Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը ադրբեջանցիները փակել են։