Վերջին 2 շաբաթում ՀՀ–ում սուր շնչառական վարակներով հիվանդացության ակտիվություն է նկատվում

Հայաստանում, սեզոնայնությամբ պայմանավորված, վերջին 2 շաբաթվա ընթացքում սուր շնչառական վարակներով և գրիպով հիվանդացության ակտիվություն է գրանցվում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

«Ակտիվության բարձր ինտենսիվություն կա ինչպես մեր, այնպես էլ եվրոպական տարածաշրջանի երկրներում»,–ասված է հաղորդագրության մեջ։

Առողջապահության նախարարությունը հիշեցնում է` կանխարգելիչ միջոցառումները լավագույն գործիքն են հիվանդության տարածումը կանխելու համար:

Գերատեսչությունը տարեց մարդկանց և խրոնիկ հիվանդություններ ունեցողներին հորդորում է հանրային վայրերում դիմակ դնել վարակվելուց խուսափելու համար:

Sputnik Արմենիա