Թուրքիայի Բարձրագույն վարչական դատարանը հաստատել է Ստամբուլի կոնվենցիայից երկրի դուրս գալը

Բարձրագույն վարչական դատարանը (Պետական ​​խորհուրդը) երկուշաբթի օրինական է համարել եւ հաստատել է Կանանց իրավունքների պաշտպանության Ստամբուլի կոնվենցիայից Թուրքիայի դուրս գալը։ Այս մասին նշվում է դատարանի  որոշման մեջ։

Միջազգային համաձայնագրից դուրս գալու որոշումը 2019 թվականի մարտին կայացրել էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Դա պայմանավորված էր նրանով, որ կոնվենցիան հակասում է երկրի ավանդական հիմքերին եւ քարոզում է միասեռականություն։ Փաստաթուղթը ամենամեծ քննադատությունն առաջացրել էր պահպանողական շրջանակներում, որը ներկայացնում է իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը։

Ստամբուլի կոնվենցիան Եվրոպայի խորհրդի միջազգային համաձայնագիր է՝ ընդդեմ կանանց նկատմամբ բռնության եւ ընտանեկան բռնության, ընդունվել է 2011 թվականի մայիսին։ Փաստաթուղթը, մասնավորապես, սահմանում է «գենդեր» հասկացությունը կենսաբանական սեռի փոխարեն։ Կոնվենցիան ուժի մեջ է մտել 2014 թվականին։

News.am