«+PREMIUM» ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ. ՍՏԱՑԻ՛Ր ևՍ 30 ԳԲ և «YANDEX PLUS» ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ՝ ՔՈ «X», «Y», «Z», «VIVA» ԿԱՄ «START» ՍԱԿԱԳՆԱՅԻՆ ՊԼԱՆԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ

Ավելացրու՛ ևս 30 ԳԲ ինտերնետ՝ քո «X», «Y», «Z», «Viva» կամ «START» սակագնային պլանին և ստացի՛ր «Yandex Plus»-ի բաժանորդագրություն: «Yandex Plus»-ի շրջանակում վայելի՛ր անսահմանափակ ֆիլմեր, սերիալներ, երաժշտություն, փոդքասթներ, աուդիոգրքեր, և ստացիր «Yandex GO»-ից օգտվելիս 10%-ով ավելի մատչելի ուղևորությունների հնարավորություն:

Ի դեպ, «Yandex Plus»-ում ներառված «Yandex Music», «Kinopoisk» և «Yandex GO» հավելվածներից օգտվելիս՝ ինտերնետ փաթեթների ՄԲ-երը չեն սպառվում:

Ակտիվացում՝ *888*4#

Ակտիվացման գին՝ 2000 դրամ

«Yandex Plus»-ի ակտիվացումը հնարավոր է միայն «My Viva-MTS» հավելվածում: Հավելվածի միջոցով «Yandex Plus»-ը անհրաժեշտ է ակտիվացնել միայն «+Premium» և «Yandex Plus» ծառայություններն առաջին անգամ ակտիվացնելիս: «Yandex Plus» ակտիվ բաժանորդագրության վավերականության ժամկետն ավարտվում է «+Premium» ծառայության վավերականության ժամկետը լրանալուն պես՝ թե կանխավճարային և թե հետվճարային բաժանորդագրության դեպքում:

Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է օգտվել www.mts.am կայքից, զանգահարել 111 անվճար հեռախոսահամարով, հաղորդակցվել «111 օնլայն» պորտալի միջոցով, կամ այցելել Վիվա-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններից որևէ մեկը: Վիվա-ՄՏՍ-ի վերաբերյալ նորություններին մշտապես ծանոթ լինելու համար միացեք ընկերության Ֆեյսբուքյան էջին` https://www.facebook.com/MTSArmenia/