Ուկրաինան գարնանը խոշոր հարձակում է ծրագրում․ Ուկրաինայի ռազմական հետախուզության ղեկավար

Հավանաբար Ռուսաստանի տարածքի ուղղությամբ նոր հարվածներ կհասցվեն, ABC News-ին տված հարցազրույցում ասել է Ուկրաինայի ռազմական հետախուզության ղեկավար Կիրիլ Բուդանովը՝ չհստակեցնելով, արդյոք դրանց հետեւում կանգնած կլինի Ուկրաինան։

Ուկրաինան չի ստանձնել դեկտեմբերի 26-ին Ռուսաստանի Էնգելս ավիաբազայի վրա, որը տեղակայված է ուկրաինական սահմանից ավելի քան 800 մղոն հեռավորության վրա, կատարված հարձակման պատասխանատվությունը, սակայն Բուդանովը խոստովանել է, որ «ուրախ է դրա համար»:

Ղրիմի վրա հարձակումների մասին հարցին Բուդանովը պատասխանել է. «Ղրիմն ուկրաինական տարածք է, մենք կարող ենք ցանկացած զենք կիրառել մեր տարածքում»։

Ուկրաինայի ռազմական հետախուզության ղեկավարը նաեւ երախտագիտություն է հայտնել ԱՄՆ-ին տրամադրած օգնության համար։

Նրա խոսքով՝ իրենք ակնկալում են, որ մոտ ժամանակներս Ուկրաինա կուղարկվեն ամերիկյան «Բրեդլի» մարտական զրահապատ մեքենաները։

Բուդանովն ասել է, որ ակնկալում է, որ մարտին մարտերը կլինեն «ամենաթեժը»՝ հավելելով, որ Ուկրաինան գարնանը խոշոր հարձակում է ծրագրում:

News.am