Ռազմագերիների ազատումը կարևոր քայլ կհանդիսանա խաղաղության համաձայնագրի համար. Հռոմի պապը հանդիպել է օտարերկրյա դիվանագետների հետ

Նորին Սրբություն Ֆրանցիսկոս պապը կոչ է արել ռազմագերիների ազատման անհրաժեշտության մասին:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Սուրբ Աթոռում Հայաստանի դեսպանության տարածած հաղորդագրությունից, Սուրբ Աթոռում հավատարմագրված օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցիչների հետ հունվարի 9-ին տարեկան հանդիպմանը, որին մասնակցում էր նաև ՀՀ դեսպանը, Նորին Սրբություն Ֆրանցիսկոսն իր ելույթում, անդրադառնալով տարբեր տարածաշրջաններում շարունակվող հակամարտություններին, նշել է

«Մասնավորապես մտածում եմ Հարավային Կովկասում տիրող իրավիճակի մասին։ Կոչ եմ անում կողմերին՝ հարգել հրադադարը, և վերահաստատում, որ ռազմագերիներին ու պահվող քաղաքացիական անձանց ազատումը կարևոր քայլ կհանդիսանա շատ ցանկալի խաղաղության համաձայնագրի համար»։

ԱՐՄԵՆՊՐԵՍ