2023-01-10 10:43
Լրատվական գործակալություններ
Թուրքիայում հայտարարել են, որ Հայաստանն «իր գործողություններով սպառնում է տարածաշրջանային խաղաղությանը»
Թուրքիան հայտարարել է, որ Հայաստանն «իր գործողություններով սպառնում է տարածաշրջանային խաղաղությանը»։ Այս մասին Անթալիայում Ասիական խորհրդարանական վեհաժողովի (ԱՊԱ) 13-րդ լիագումար նիստի շրջանակում ադրբեջանցի գործընկեր Սահիբա Գաֆարովայի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Թուրքիայի Ազգային մեծ ժողովի (Խորհրդարան) նախագահ Մուստաֆա Սենթոփը, հայտնում է Anadolu- լրատվական գործակալությունը։
Նա վստահեցրել է, որ Թուրքիան «միշտ աջակցել եւ աջակցելու է Ադրբեջանի արդար պայքարին»։
Շենթոփն ասել է, որ Անկարան «հայկական կողմից ակնկալում է Ռուսաստանի Դաշնություն-Ադրբեջան-Հայաստան եռակողմ պայմանագրերով ստանձնած պարտավորությունների կատարում»։
Լուրեր Հայաստանից - NEWS.am