2023-01-11 11:34
Լրատվական գործակալություններ
Արցախ էլեկտրաէներգիայի մատակարարման դժվարությունները սպառնում են խորացնել ճգնաժամը
Արցախ էլեկտրաէներգիայի մատակարարման դժվարությունները սպառնում են խորացնել վառելիքի անբավարարության հետ կապված ճգնաժամը։ Այս մասին նշվել է Արցախի Հանրային հեռուստատեսության ռեպորտաժում։
«Իշխանություններն առայժմ փորձում են առկա հնարավորություններով ապահովել նվազագույն պայմաններ։ Բայց ոլորտի ներկայացուցիչները չեն խոստանում, որ կկարողանան երկար դիմանալ»,- նշել է Հանրային հեռուստատեսությունը։
Հիշեցնենք, որ ադրբեջանցի կեղծ բնապահպանները 30 օր լիակատար շրջափակման մեջ են պահում Արցախի 120 000 բնակչությանը, այդ թվում 30 հազար երեխայի։ Արցախում հումանիտար ճգնաժամ է։
Լուրեր Հայաստանից - NEWS.am