Ադրբեջանի հետ բանակցում ենք, որ թույլ տան՝ սեպտեմբերյան դեպքերից հետո 3 անհետ կորածների մարմինները գտնենք. փոխնախարար
Սեպտեմբերի 13-14-ի ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով մենք ունենք 224 զոհված զինծառայող, որոնց աճյուններ արդեն ամփոփվել են մայր հողին եւ ունենք գտնվելու վայրն անհայտ 3 զինծառայողներ, որոնց գտնվելու հստակ վայրը պարզելու եւ նրանց մարմինները հնարավորության դեպքում դուրս բերելու ուղղությամբ իրականացվում են աշխատանքներ: Այս մասին այսօր՝ հունվարի 11-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը։
«Ամեն ինչ արվում է, ընդհուպ ադրբեջանական կողմից հետ բանակցություններ վարելու միջոցով, որ հնարավորություն ընձեռնվի մեր զոհված զինծառայողների մարմինները դուրս բերելու»,-ասաց նա:
Հարցին, թե ի՞նչ պատճառաբանություն է ներկայացնում ադրբեջանական կողմը, որ թույլ չի տալիս դուրս բերել Շիրազ Խաչատրյանի դին, փոխնախարարը պատասխանեց. «Սկսած տեղանքից, ռիսկերից, վտանգներից: Մենք որեւէ խոչընդոտ չունենք հնարավորության դեպքում անմիջապես արձագանքելու: Տարվում են աշխատանքներ, որպեսզի կոմպրոմիսի եղանակով հնարավորություն ստեղծվի արագ այդ մարմինը դուրս բերենք տարածքից»:
News.am