Արցախի շրջափակումը ողջ քաղաքակիրթ աշխարհի խնդիրն է․ ԱԳ նախարար

Արցախի շրջափակումը միայն հայ ժողովրդի խնդիրը չէ։ Սա ողջ քաղաքակիրթ աշխարհի խնդիրն է։ «Արցախի շրջափակման մեկ ամիսը» թեմայով Ստեփանակերտ-Երեւան հեռուստակամուրջի ժամանակ այս մասին ասաց Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանը։

Նախարարը հիշեցրեց, որ շարունակվող շրջափակման կապակցությամբ հրավիրվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ, շատ երկրներ եւ միջազգային կազմակերպություններ արտահայտել են իրենց միանշանակ դիրքորոշումը եւ պահանջել դադարեցնել Ադրբեջանի կողմից իրականացվող Արցախի շրջափակումը։

Լուրեր Հայաստանից - NEWS.am