2023-01-13 12:33
Լրատվական գործակալություններ
Նեդ Փրայսը ճեպազրույցում զերծ է մնացել հայ-ռուսական հարաբերությունների վերաբերյալ մեկնաբանություններից
ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Նեդ Փրայսը ճեպազրույցում զերծ է մնացել հայ-ռուսական հարաբերությունների վերաբերյալ մեկնաբանություններից:
«Ես կցանկանայի հարցը վերահասցեագրել Հայաստանի կառավարությանը, որպեսզի նրանք շարադրեն իրենց դիրքորոշումն այդ հարցի վերաբերյալ։ Հայաստանը հրաժարվել է ընդունել Ռուսաստանի ղեկավարությամբ անցկացվող զորավարժությունները: Ավելի վաղ մենք նաև լսել ենք, որ Հայաստանի պաշտոնյաները խոսում են այն մասին, որ Ռուսաստանը փորձում է նրանց ներգրավել բելառուսա-ռուսական կոալիցիայում։ Դուք կարծում եք, որ դա այն է, ինչ Ռուսաստանը փորձում է անե՞լ Հարավային Կովկասում»,-ասել է Փրայսը։
News.am