Շվեդիան հրաժարվել է Թուրքիայի հարցմամբ 4 մարդու արտահանձնել

Շվեդիան հրաժարվել է Թուրքիայի հարցմամբ 4 մարդու արտահանձնել Թուրքիային, որը նրանց փնտրում է իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի հետ կապերի համար, հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով TT լրատվական գործակալությունը:

Արտահանձնման վերաբերյալ հարցումները կատարվել են 2019 և 2020 թվականներին մինչ Շվեդիայի, Ֆինլանդիայի և Թուրքիայի միջև եռակողմ համաձայնագրի ստորագրումը, որի նպատակն էր հաղթահարել Անկարայի առարկությունները ՆԱՏՕ-ին սկանդինավյան երկու երկրների միանալու վերաբերյալ:

Անցյալ ամառ Շվեդիայի գերագույն դատարանը որոշում է կայացրել, որ չորս մարդ չեն կարող արտահանձնվել։

Թուրքիան դեկտեմբերին թուրք լրագրող Բյուլենթ Քենեշի արտահանձնումը մերժելու մասին դատարանի ընդունած որոշումը որակել է «խիստ բացասական» իրադարձություն։

News.am