2023-01-14 13:05
Լրատվական գործակալություններ
Փաուեր․ Անհրաժեշտ է վերականգնել Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ՄԶԳ) կառավարիչ Սամանտա Փաուերը անհրաժեշտ է համարում Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժի վերականգնումը։
«Լաչինի միջանցքի տրանսպորտային հաղորդակցությունն արդեն ավելի քան 1 ամիս արգելափակված է։ Ամեն օր, երբ բեռներն ու մարդասիրական օգնությունը հնարավոր չի լինում անարգել հասցնել Լեռնային Ղարաբաղ, մեծանում է հումանիտար ճգնաժամի հավանականությունը։ Միջանցքում ազատ տեղաշարժը պետք է վերականգնվի»,– Twitter–ի իր էջում գրել է Փաուերը։
Sputnik Արմենիա