Freedom House. Կոչ ենք անում Ադրբեջանին անհապաղ դադարեցնել Լեռնային Ղարաբաղի շրջափակումը

Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը Twitter-ի իր միկրոբլոգում անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի՝ Արցախի Հանրապետությունը (ԼՂՀ) Հայաստանին և արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհի շրջափակմանը։

«Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի մեկ ամիս շրջափակումը հումանիտար ճգնաժամ է ստեղծում Լեռնային Ղարաբաղում, քանի որ կենսական անհրաժեշտության պաշարները սպառվում են: Մենք կրկին կոչ ենք անում Ադրբեջանին անհապաղ դադարեցնել շրջափակումը:

Մենք կոչ ենք անում միջազգային հանրությանն աջակցել շրջափակման վերացմանը և առանց հարկադրանքի բանակցություններին վերադառնալուն։ Պետք է ապահովվեն Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքները, անվտանգությունը և բարեկեցությունը»,-նշում է Freedom House-ը։

Panorama.am