2023-01-14 15:57
Լրատվական գործակալություններ
Հայաստանի և Արցախի ԱԳ նախարարները քննարկել են ԼՂ-ում ստեղծված իրավիճակը
Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հունվարի 14-ին հանդիպել է Արցախի նորանշանակ ԱԳ նախարար Սերգեյ Ղազարյանի հետ:
Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից, Արարատ Միրզոյանը շնորհավորել է գործընկերոջը պատասխանատու պաշտոնին նշանակվելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել իր գործունեության մեջ:
Արարատ Միրզոյանը և Սերգեյ Ղազարյանը քննարկել են Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը: