2023-01-17 17:20
Լրատվական գործակալություններ
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը կայցելի Հայաստան և Ադրբեջան
Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան կայցելի Հայաստան և Ադրբեջան։ Այս մասին հայտնում է eadaily.com-ը՝ վկայակոչելով Բրյուսելում Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր գրասենյակին։
Այցը տեղի կունենա այս շաբաթ։ Այն կունենա տարածաշրջանային բնույթ։ «Այցը երկու երկրների պաշտոնական անձանց միջև կանոնավոր քաղաքական խորհրդակցությունների մաս է կազմում: Այցի ընթացքում հատուկ ներկայացուցիչը մտքեր կփոխանակի բարձրաստիճան անձանց հետ տարածաշրջանի անվտանգության ոլորտում տեղի ունեցող զարգացումների և այդ երկրների հետ ՆԱՏՕ-ի գործընկերության վերաբերյալ»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Այցի ստույգ ամսաթիվը չի նշվում։
News.am