ԱՂԱՎՆՈՆ ԱՐՑԱԽ Է, ԱՐՑԱԽԸ՝ ՀԱՅՐԵՆԻՔ, ԵՎ ՀԱՅՐԵՆԻՔԸ ՍՐԲՈՒԹՅՈՒՆ

Վարուժան Դումբալյանի և Թամար Թիթիզյանի ընտանիքը Լիբանանից Հայաստան է հայրենադարձվել 8 տարի առաջ։ Կես տարի Երևանում ապրելուց հետո ամուսինները որոշեցին տեղափոխվել Արցախ, որպեսզի նոր կյանք սկսեն նախնիների այս ազատագրված հողում։

 Վարուժանն ու Թամարը իրենց փոքրիկ դստեր հետ որոշ ժամանակ ապրեցին Բերձորում, հետո հաստատվեցին Ախավնո-Արիավան գյուղում՝ այնտեղ ընդմիշտ ապրելու ցանկությամբ։ Բայց 2020 թ. Արցախյան պատերազմը և դրան հաջորդած իրադարձությունները խաղտեցին նրենց կյանքի անդորրը: 2022 թ. օգոստոսի 15-ին ընտանիքը Աղավնոյի մյուս բնակիչների հետ միասին վտարվեց հարազատ գյուղից, որն առանց մեկ կրակոցի հանձնվեց թշնամուն։ Վարուժանի և Թամարի դժբախտությունները սկսվեցին Հայաստանում, ուր նրանք ստիպված տեղափոխվեցին Աղավնոյի հանձնումից հետո։

ԴՈՒՄԲԱԼՅԱՆ-ԹԻԹԻԶՅԱՆ ԸՆՏԱՆԻՔԸ ԱՅՍՕՐ ՄԻ ԿԵՐՊ ԳՈՅԱՏԵՎՈՒՄ Է ՎԱՂԱՐՇԱՊԱՏՈՒՄ (Էջմիածին)՝ մի անշուք խրճիթում, որտեղ հազիվ կարող է տեղաշարժվել երկու մարդ: «Բնակարանը», որը զուրկ է որևէ նորմալ պայմաններից, վարձակալում էին ի սկզբանե 110 հազար դրամով, իսկ այժմ, ձմռանը 150 հազարով: Փոքրիկ, խարխուլ, ցածր առաստաղներով սենյակներ, «հնադարյան տատիկի վերանորոգում», մեկ-երկու ցածր պատուհան, որոնց միջով գրեթե լույս չի թափանցում: Ահա այս պայմաններում է գտնվում այժմ Վարուժանը, ով տառապում է արթրոզով և Աղավնոյից տեղափոխվելուց հետո ամբողջովին կպած է աթոռին, գրեթե չի շարժվում և չի կարող հոգալ ընտանիքի մասին։ Ամուսնու և ընտանիքի ամբողջ հոգսը Թամարի ուսերին է, որին փորձում է օգնել դեռահաս դուստրը: Թամարն էլ, հնարավորություն չունենալով ամուսնուն թողնել առանց ուշադրության, երկար ժամանակով տնից չի բացակայում և այդ պատճառով չի կարողանում ընդունվել աշխատանքի: Բայց նա չի հանձնվում: Աշխատասեր ու համառ կինը փորձում է աշխատանք ստեղծել հենց տանը և ապրելու, տան վարձը վճարելու գումարը հայթհայտել ինքնուրույն: Այդ ուժը իր մեջ Թամարը գտնում է շնորհիվ հավատի, որ ամենինչ լավ է լինելու, և իր տան դռան վերևում տեղադրած Հայաստանի և Արցախի փոքրիկ դրոշների, որոնք ամեն ելք ու մուտքի ժամանակ հիշեցնում են. իրեն հարգող ամեն հայ սուրբ պարտք ունի, այն է՝ ապրել հանուն Հայրենիքի:

АХАВНО – ЭТО АРЦАХ, АРЦАХ – ЭТО РОДИНА, А РОДИНА – СВЯТА

«Ես ու Վարուժանը ամուսնացել ենք 14 տարի առաջ, դրանցից 8-ն ապրել ենք Արցախում։ Լիբանանից տեղափոխվելու որոշումը կայացրել էինք միասին՝ ցանկանում էինք ապրել ազատագրված հայրենիքում։ Մենք երկուսս մեր կրթությունը ստաց ենք հայրենիքից դուրս և ցանկանում էինք, որ մեր դուստրը դպրոցի իր առաջին քայլերն անի հայկական միջավայրում, հայրենի հողի վրա: Այսպես էլ հայտնվեցինք Հայաստանում, հետո Աղավնո գյուղում, որտեղ կարճ ժամանակում տուն ստացանք և կամաց-կամաց սկսեցինք կառուցել մեր կյանքը,- ասաց Թամարը։ - Մենք այդ պահին ունեինք ընդամենը 200 դոլար, բայց տեղի վարչակազմը օգնեց կահույքի և աշխատանքի հարցում, հետո էլ մենք սկսեցինք աշխատել և քիչ-քիչ կյանքով լցնել մեր տունը հայրենիքում»:

Թամարը սուպերմարկետում պատասխանատու էր աշխատում, Վարուժանը՝ դպրոցում օպերատոր։ Քաղաքային պայմաններին սովոր ամուսինները սկզբում դժվարությամբ էին ընտելանում գյուղական կյանքին։ Ինչպես նշեց Թամարը, ինքը սկսեց սովորել հաց և լավաշ թխել, անասուններին խնամել, կաթ կթել, պանիր, մածուն և այլ կաթնամթերք պատրաստել։

«Աղավնոյում մենք անցկացրեցինք մեր լավագույն տարիները։ Չնայած սկզբում այնտեղ խանութներ չկային և մենք հաճախ ոտքով գնում էինք հարևան բնակավայրեր, մենք երբեք չէինք դժգոհում, քանի որ գիտեինք, որ հետո վերադառնալու ենք մեր հարազատ տունը, մեր սիրելի գյուղը»,- հուզված ժպիտով շարունակես կիսվել Թամարը։

АХАВНО – ЭТО АРЦАХ, АРЦАХ – ЭТО РОДИНА, А РОДИНА – СВЯТА

ԳՅՈՒՂՈՒՄ ԱՍՏԻՃԱՆԱԲԱՐ ՍՏԵՂԾՎԵՑԻՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ, և մարդիկ սկսեցին ապրել մեկ մեծ հայկական ընտանիքով, բայց 44-օրյա պատերազմն ընդհատեց նրանց խաղաղ կյանքը։ Վարուժանն արդեն ուներ արթրոզի հետ կապված լուրջ առողջական խնդիրներ, անգամ ուժեղ ցավեր, բայց դեռ շարժունակ էր և պատերազմի 44 օրից 42 ծառայեց զինվորական ջոկատում կապի վրա:

Թամարն ու իր դուստրը, ինչպես մյուս կանայք, ով չլքեց Աղավնոն, առավոտից երեկո հաց էին թխում ռմբակոծությունների տակ ու ուղարկում ռազմաճակատ։ Պատերազմը պարտվեցինք, բայց Աղավնո-Արիավանը գյուղապետ Անդրանիկ Չաուշյանի գլխավորությամբ չհանձնվեց և մնաց կանգուն։ Արիավանցիներն ամեն ինչ արեցին գյուղը հայկական պահելու համար։ Երբ «Genesis Armenia» կազմակերպության աջակցությամբ գյուղում հացի փուռ հիմնվեց, Թամարն այնտեղ աշխատանքի անցավ որպես պատասխանատու և միաժամանակ տանը շարունակում էր լահմաջո ու այլ լիբանանյան ուտեստներ պատրաստել։

Լուրը, որ Աղավնոյի բնակիչները ստիպված պետք է լքեն գյուղը, քանի որ Հայաստան-Արցախի կապիտուլյանտ ղեկավարությունները որոշել են այն հանձնել Ադրբեջանին, ցնցեց բոլորին: Ինչպես խոստովանեց Թամարը, որոշ ընտանիքներ անմիջապես սկսեցին հեռանալ Աղավնոյից, բայց ոչ իր ընտանիքը։ Վարուժանն ու Թամարը հավատում էին, որ ամեն ինչ կկարգավորվի, բայց օգոստոսի 14-ին՝ գյուղի հանձնման նախորդ օրը, նրանք էլ սկսեցին ճամպրուկները հավաքել։

АХАВНО – ЭТО АРЦАХ, АРЦАХ – ЭТО РОДИНА, А РОДИНА – СВЯТА

«Աղավնոյում մենք թողեցինք գրեթե ամենը, ինչ ձեռք էինք բերել՝ կահույքն ու շատ այլ իրեր հնարավոր չէր տեղափոխել։ Հոգուս մեջ հույս էի փայփայում, որ մենք շուտով ետ կվերադառնանք, բայց, ավաղ, այդպես չեղավ։ Հիմա ես շատ եմ ափսոսում, որ տունս չեմ այրել, այլ թողել եմ թշնամուն,- կիսվեց է Թամարը։ - Համացանցում մի տեսանյութ տեսանք. ադրբեջանցիները մեր տան դիմաց իրենց համար գերեզմանատեղ են սարքել, և երևում էր, թե ինչպես է թշնամին մտնում մեր տուն։ Մեզ համար շատ ավելի դժվար է ընտելանալ այս մտքին, քան վերապրել պատերազմի սարսափները»:

Թամարը նաև պատմեց, որ պատերազմից մի քանի օր առաջ Վարուժանի եղբայրը եկել էր Բեյրութից՝ մտածում էր իր ընտանիքի հետ գա և բնակվի Արցախում։ Երկու օր անց սկսվեց պատերազմը, և Լիբանանից ժամանած հյուրը Աղավնոյի բնակիչների հետ միասին 44 օրով մեկնեց ռազմաճակատ՞ որպեսզի պաշտպանի հայկական այս չքնաղ գյուղը։ Եթե ​​պատերազմը չլիներ, Թամարի եղբոր ընտանիքն էլ կտեղափոխվեր Աղավնո այնքան ուժեղ էր ՝ հայրենադարձության ալիքը 2,5 տարի առաջ։

Հեռանալով Աղավնոյից՝ Թամարի ընտանիքը տեղափոխվեց Հայաստան, որտեղ նրանք Վաղարշապատում դժվարությամբ գտան վարձով բնակարան։ Հոգեբանական ապրումներից ու կենցաղային վատ պայմաններից Վարուժանի առողջությունը օրեցօր վատանում էր: Նա այլևս չէր կարողանում ինքնուրույն շարժվել, նույնիսկ առցանց աշխատել։ Խոհարարության վարպետ Թամարը որոշեց տանը հիմնել արևելյան խոհանոց և սկսեց պատվերով պատրաստել համեղ ուտեստներ՝ տաբուլե, մսով, սնկով և այլ տեսակի լահմաջո, իշլի-քյուֆթա, մանթի, խմորով սպանախ և այլն, ինչպես նաև կիսաֆաբրիկատ պիցցաներ և այլն (https://www.facebook.com/groups/1369692623840364/?ref=share):

 АХАВНО – ЭТО АРЦАХ, АРЦАХ – ЭТО РОДИНА, А РОДИНА – СВЯТА«ԱՄԵՆ ԻՆՉ ՊԱՏՐԱՍՏՈՒՄ ԵՄ ԹԱՐՄ ԵՎ ՈՐԱԿՅԱԼ, ԻՆՉՊԵՍ ԿԱՆԵՄ ԸՆՏԱՆԻՔԻՍ ՀԱՄԱՐ,- շարունակեց Թամարը,- Սկզբում գործս լավ գնաց, պատվերներ եղան, բայց հետո դժվարությունների դեմ առա՝ ուտեստները Երևան ուղարկելու հետ կապված, քանի որ պատվիրատուների գերակշռող մասը այնտեղից է: Տաքսիով առաքումը թանկ է ինձ վրա նստում, փորձեցի ինքս պատրաստած սնունդը առաքեմ Երևան, բայց դա էլ իր դժվարությունները ունի: Ստիպված եմ տրանսպորտով գնալ, մարդկանց տները գտնեմ քաղաքում, որը լավ չգիտեմ: Այս ամենը շատ ժամանակ է խլում, իսկ այն ինձ պետք է Վարուժին խնամելու համար: Օրինակ, որպեսզի նա տարրական կարիքները հոգա, ես ու աղջիկս միասին պետք է նրան բարձրացնենք աթոռից, այսինքն, ես գրեթե միշտ պետք է տանը լինեմ։ Ամանորի գիշերը, փառք Աստծո, մեզ հաջողվեց վաճառել տարբեր ուտեստներ և ես կարողացա բնակարանի վարձի մի մասը հավաքել։ Հիմա մտածում եմ կարի մեքենա գնելու մասին, քանի որ արդեն 14 տարի է կարում եմ և ուզում եմ մարտի 8-ին ընդառաջ կարել կանացի օրիգինալ խոհանոցային պարագաներ՝ գոգնոցներ, բռնիչներ, սրբիչներ և այլն։ Ինձ օգնության գումար պետք չէ, ես ուզում եմ ինքս իմ բիզնեսը ոտքի կանգնացնեմ և վաստակեմ ընտանիքիս համար անհրաժեշտ գումարը»:

 АХАВНО – ЭТО АРЦАХ, АРЦАХ – ЭТО РОДИНА, А РОДИНА – СВЯТАԹամարն ու Վարուժանը, ինչպես և Աղավնոյի մյուս բնակիչները, Արցախի կառավարությունից «մինչև 10 մլն դրամ» բնակարան գնելու վկայական-սերտիֆիկատ են ստացել, բայց սա առանձին պատմություն է։ Վկայականների տրամադրման պայմանների համաձայն, դրա սեփականատերը պետք է բնակարան գտնի նշված գումարի չափով: Եթե ​​բնակարանի արժեքը 10 մլն դրամից պակաս է, ապա մնացած գումարը բնակչին չի տրվում։ «Մինչև 10 մլն դրամ» գումարով կարելի է բնակարան կամ տուն գնել Հայաստանի որևէ հեռավոր մարզում, բայց դրանով հարցը չի լուծվում։ Բնակարանի արժեքը գնորդի համար որոշում է հատուկ գնահատող անձը, և իր նշած գումարը հաճախ չի համընկնում բնակարանը վաճառող սեփականատիրոջ նշած գնի հետ, ինչի պատճառով գործարքը խափանվում է: Բայց եթե նույնիսկ գործարքը դրական ելք ունենա, ապա այս սերտիֆիկատով գնված բնակարանը 10 տարվա ընթացքում պատկանելու է ոչ թե Աղավնոյից տեղահանված ընտանիքին, այլ գործարքի մեջ ներգրավված բանկին՝ մինչև Արցախի կառավարության կողմից գումարի վճարման վերջնաժամկետը։ Իսկ թե ինչ տեղի կունենա առաջիկա 10 տարում՝ Աստված գիտի։

АХАВНО – ЭТО АРЦАХ, АРЦАХ – ЭТО РОДИНА, А РОДИНА – СВЯТА

ԻՍԿ ԽՆԴԻՐՆԵՐԸ ՕՐԵՑՕՐ ԱՎԵԼԱՆՈՒՄ ԵՆ, Վարուժանի վիճակն էլ վատանում: Ընտանիքը չունի մասնավոր բուժման համար միջոցներ, իսկ պետպատվերի շրջանակներում բուժման հերթը կհասնի աշնանը։

«Ես պատրաստ եմ սերտիֆիկատով Վեդիում, Արարատում կամ հանրապետության մեկ այլ տաք մարզում տուն ձեռք բերել, բայց Վարուժանի հետ մի շարք խնդիրներ ունեմ: Մեզ պետք է այնպիսի տուն, որտեղ սանհանգույցը տան մեջ լինի, այլ ոչ թե բակում, որ չոր սենյակ լինի առաջին հարկում նրա համար: Մեզ համար անհրաժեշտ կլինի նաև մեքենա՝ մեր սեփական չորս անիվները, որ ես կարողանամ Վարուժին պարբերաբար տանեմ Երևան բուժման համար: Այժմ նա Երևանի Նորագյուղ թաղամասի վերականգնողական կենտրոնի մասնագետի բուժհսկողության տակ է, ես ու աղջիկս ամիսը մեկ անգամ Վարուժին տանում ենք խորհրդակցության։ Այս պայմաններում ես չգիտեմ՝ ինչ անեմ, ոնց լուծեմ բոլոր խնդիրները…»:

Ես չդիմացա և ամուսիններին հարցրի, թե ինչու չեն վերադառնում Լիբանան։ Պատասխանը ապշեցուցիչ էր.

«Մեր բարեկամները այս մասին բազմիցս ասել են մեզ, բայց մենք չենք ուզում անգամ լսել այն մասին, որ լքենք հայրենիքը։ Հայրենիքը պետք է սիրել ոչ միայն երբ նա լավ վիճակում է, այլև երբ դժվարության մեջ է: Մեր Արցախ-Հայաստանը հիմա հիվանդ է, ծանր վիրավոր է, և մենք չենք կարող լքել հայրենիքը այս ծանր պահին։ Չէ՞ որ երեխայիդ չես թողնի, լքի, երբ նա հիվանդ է՞, - բացատրեց Թամարը: – Մենք շատ ենք կարոտում մեր հարազատ գյուղը, մեր Աղավնոն և հույսներս չենք կորցնում, որ մի օր տուն կվերադառնանք։ Չէ՞ որ Աղավնոն Արցախն է, Արցախը՝ Հայրենիք, իսկ Հայրենիքը՝ սրբություն»։

Հ.Գ. Թամար Թիթիզյանի ընտանիքին կարող եք աջակցել, պատվիրելով ուտեստներ Facebook-ի այս հղումով։

Թամարին անհրաժեշտ է նաև աշխատող կարի մեքենա կարի աշխատանքների համար։ Արձագանքեք, հայրենակիցներ։